copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 14:20 05-09-2025

Հայ գերիների հարցի լուծման բանալին Վաշինգտոնում էր, բայց «խաղաղության» կեղծ մարտիկներն այդ հարցը թողեցին չլուծված

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․

Հայ գերիների թեման հրատապ լուծում է պահանջում, նրանց կյանքի նկատմամբ սպառնալիքներն ու ռիսկերը էականորեն աճել են Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո։ Այդ մարդիկ տոտալ մեկուսացման մեջ են հայտնվել։

Լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը (Վիգեն Էուլջեքչյանը) տառապում է ուժեղ ցավերից, սակայն նրան բժշկի չեն տանում։ Նա նաև փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին ՍիվիլՆեթին սեպտեմբերի 5-ին հայտնեց նրա կինը՝ Լինդա Էօլճեքճեանը (Լինդա Էուլջեքչյանը)։ Այս իրավիճակում ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հայ ռազմագերիների խնդիրը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում և քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ ԱԳՆ-ն նաև նշել էր, որ ««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։

Հայ գերիների հարցի վերջնական ու ամբողջական լուծմանը կարելի էր հասնել Վաշինգտոնում։ Հարցի լուծման բանալին հենց այնտեղ էր, բայց «խաղաղության» կեղծ մարտիկները այդ հարցը թողեցին չլուծված՝ միայն մեծացնելով ռիսկերը թե՛ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների, թե՛ ՀՀ-ի համար…