Մամուլ 3 տարի առաջ - 08:14 13-12-2022

Արցախի խնդիրների լուծման բանալին Երեւանո՞ւմ է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը փայլուն ընդունելության է արժանացել Ֆրանսիայում։ Լեփ-լեցուն դահլիճներում հանդիպումներ, հոտնկայս ծափահարություններ, բանականաբար՝ ավելի շատ ուղղված Արցախի պայքարին եւ արցախահայության տոկունությանը։ Հանդիպումներ Ֆրանսիայի պետական, օրենսդիր բարձր շրջանակների հետ, մասնավորապես Իլ դը Ֆրանս շրջանի նախագահը, Փարիզի քաղաքապետն ընդունել են չճանաչված հայկական պետության ղեկավարին։

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան կատարած այցի ժամանակ չարժանացավ Փաշինյանի ընդունելությանը՝ միայն այն պատճառով, որ նրան ուղեկցում էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան արգելված է։

Արայիկ Հարությունյանի եւ արցախյան պատվիրակության հանդիպումների կազմակերպման հարցում ֆրանսահայ համայնքը եւ հատկապես ՀՅԴ-ն մեծ մասնակցություն են ունեցել, եւ կարելի է ասել, այդ մակարդակն ապահովվել է հենց նրանց շնորհիվ։
Մենք տեղեկացանք, որ դեկտեմբերի 11-ին պատվիրակությունը վերադարձել է Հայաստան, սակայն Արցախի նախագահը դեռ չի մեկնել Արցախ։ Գուցե պատճառը ճանապարհն է, իսկ գուցե Արցախի խնդիրների լուծման բանալին Երեւանում է, եւ մնացել է, որպեսզի հանդիպի Փաշինյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին