Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:19 06-05-2023

Կոնֆլիկտի լուծման բանալին ունեցողն ազդեցություն կունենա Հարավային Կովկասում

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցող՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումներում արձանագրված արդյունքի, հաջորդ շաբաթ Մոսկվայում հնարավոր կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման շուրջ Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

-Այս շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցան Միրզոյան-Բայրամով բանակցությունները, որի շուրջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ առաջընթաց գրանցեցին։ Ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, պարո՛ն Պողոսյան։

-Մինչև վաշինգտոնյան հանդիպումը, փաստորեն տևական ժամանակ հասարակությանը նախապատրաստում էին Արցախի` Ադրբեջանի կազմում ճանաչելուն, ինչպես նաև` ադրբեջանցիների հնարավոր բնակեցմանը ՀՀ տարածքում։ Սրա մասին նաև թեթև ակնարկ եղավ Վաշինգտոնից` ազգային փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության մեխանիզմների անվան ներքո։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախից և հավանաբար Վաշինգտոնում որպես հանդիպման «առաջընթաց» համարվում է ՀՀ պատրաստակամությունը` ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման կամ նրանց փոխհատուցման տրամադրման հարցը, կարծում եմ, ևս որոշակի համաձայնության է արժանացել։ Սրանք իսկապես ֆունդամենտալ նշանակության հարցեր են, և եթե ՀՀ իշխանությունները այս հարցերում համաձայնության են եկել, ապա ԱՄՆ տեսակետից, բնականաբար սա առաջընթաց է։

-Մամուլում լուրեր կան, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում հնարավոր է՝ Պուտին-Փաշինյան հանդիպում կայանա, ի՞նչ նպատակով է այս հանդիպումը։

- Նախապես հայտարարվել էր, որ Մոսկվայում եռակողմ հանդիպում կլինի, ինչը ևս հենց Արևմուտք-Ռուսաստան դիմակայության արտահայտությունն է օբյեկտիվ իրականության մեջ։ Նախկին բոլոր հանդիպումները անցել են նախ ՌԴ, ապա Արևմուտք հարթակում, կամ հակառակը։ Ակնհայտ է, որ մրցակցությունը Հարավային Կովկասի համար մոտենում է շատ կարեւոր հանգրվանի, և ի վերջո` այն կողմը (հարթակը), որը կկարողանա իր ձեռքում պահել կոնֆլիկտի լուծման բանալին, նա էլ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա։ Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ձևը, բովանդակությունը ուղղակի կամ անուղղակի կերպով շոշափում են հատկապես ՌԴ ռազմավարական շահերը Հարավային Կովկասում, ուստի պարզ է, որ ՌԴ-ն չի կարող իրադարձությունները սոսկ արձանագրող կողմը լինել։ Ուստի մրցակցությունը մեծանում է մոտենալով կուլմինացիոն կետին։

-Պարո՛ն Պողոսյան, մեր երկրի վարչապետը գրեթե միշտ Եվրոպա կատարած այցերից հետո Մոսկվա է գնում, ի՞նչ նպատակ ունի դա։

-Ըստ էության՝ մեր երկրի վարչապետը ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ ռուսական կողմի առաջարկով է սովորաբար մեկնում Ռուսաստան։ Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանն ունի լրջագույն մտահոգություններ` տարածաշրջանից դուրս մնալու համար, ուստի ճնշման կամ գուցե այլ «փափուկ միջոցներով» փորձում է իր օրակարգը սպասարկել։ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում Ռուսաստանի համար ստեղծում է առնվազն Արցախից դուրս մնալու վախ, ինչը կբերի տարածաշրջանում իր ներկայության շարունակական վերացում։ Ի դեպ` արդեն իսկ լայն քննարկման առարկա է դարձել հենց խաղաղապահների` Արցախից դուրս գալու հավանականությունը։ Այս իմաստով պատահական չէ, որ ռուսական առաջարկը հակամարտության կարգավորման հարցում հանգում էր մի ֆունդամենտալ տարբերության` «Արցախի կարգավիճակի հարցը անորոշ ապագային թողնելու»: Սա հնարավորություն էր ՌԴ համար անորոշ ժամկետով Արցախում մնալու համար, բայց փաստորեն իրադարձություններն այլ ուղղությամբ զարգանալու միտում ունեն, ինչը ՌԴ համար սպառնալիք է։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին