Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 20:52 03-09-2025

Արցախի մշակութային ժառանգության անտեսումը կարող է պայմանավորված լինել «խաղաղության» օրակարգով, որը չկա. Ավանեսով

«Առաջինը` բոլոր բանակցային գործընթացներում, Հայաստանի իշխանությունների, տարբեր մակարդակներում` կլինի վարչապետի, կլինի ԱԺ պատվիրակությունների հանդիպումներում Արցախի մշակութային ժառանգության հետ կապված, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների հարցերը պետք է մշտապես օրակարգում լինեն, ոչ թե բավարարվեն՝ տարբեր հանդիպումներում դրանց հպանցիկ անդրադառնալով, ինչպես, օրինակ, արտգործնախարարի մակարդակով անցկացված մի քանի հանդիպումներում, այլ հստակ հայեցակարգային մոտեցում ցուցաբերվի բանակցային գործընթացի օրակարգում, դրվի հստակ պահանջ՝ հաշվի առնելով, որ Արցախի տարածքը օկուպացված է, իսկ օկուպացված տարածքների հետ կապված միջազգային իրավական կոնվենցիաներ և բանաձևեր կան, որտեղ հստակ նշվում է, որ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է անի ՀՀ իշխանությունը Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Նրա խոսքով` սա Հայաստանի դիվանագիտական ամբողջ կորպուսի պարտականությունն է. «Որպեսզի խոսեն և քայլեր ձեռնարկեն, որպեսզի գործուն մեխանիզմներ կիրառվեն։ Մենք ունենք մի քանի երկրներում դեսպաններ, որոնք, հավատարիմ լինելով իրենց դեսպանի կոչմանը, որոշակի քայլեր ձեռնարկում են»։

Դիտարկմանը` ինչու իշխանությունները հստակ ու շոշափելի քայլեր չեն կատարում այս ուղղությամբ, Ավանեսովը նկատեց. «Սա կարող ենք պայմանավորվել այսպես կոչված «խաղաղության» օրակարգով, որը օգոստոսի 8-ին նախաստորագրվեց։ Դրանով պայմանավորված՝ զերծ են մնում Արցախի մշակութային ժառանգության մասին հարցերը օրակարգ մտցնելուց՝ մտածելով, որ Ադրբեջանը հավելյալ պահանջներ կներկայացնի կամ դա պատրվակ կդարձնի որոշակի լարման կամ սրացման գնալու, բայց մեր իշխանության դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ խաղաղության օրակարգ և փաստաթուղթ գոյություն չունեն, ինչ նախաստորագրվել է, դա խաղաղության հետ ընդհանրապես կապ չունի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։