Սպորտ 11 ամիս առաջ - 09:50 03-09-2025

Հայաստանի ազգային հավաքականին միացել է ևս 3 ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է սեպտեմբերյան մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Վահան Բիչախչյանը, Նաիր Թիկնիզյանը և Տիգրան Բարսեղյանը միացել են ազգային հավաքականի մարզական հավաքին։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։