Ներքին 1 տարի առաջ - 15:30 02-09-2025

«Հեշտ աշխատանք», բարձր աշխատավարձ․ Telegram-ում «բառիգների» են փնտրում

Օրեցօր առավել մտահոգիչ է դառնում թմրանյութերի շրջանառության ծավալների աճը Հայաստանում, ինչը ուղեկցվում է այդ ոլորտում ներգրավված մարդկանց թվի անընդհատ ավելացմամբ։

Թմրանյութերը ոչ միայն մեծացնում են կախվածության, ֆիզիկական և հոգեկան առողջական խնդիրների և սոցիալական օտարացման ռիսկը, այլև դառնում են ազգային անվտանգության խնդիր։ Տարեցտարի աճում են ինչպես թմրանյութերի տարածման դեպքերը, այնպես էլ դրանցում ներգրավված մարդկանց թիվը։

Սարսափեցնող է հատկապես այն հանգամանքը, որ թմրանյութերի ցանցերն իրենց գործունեության մեջ ներգրավվում են երիտասարդների և դեռահասների՝ օգտագործելով նրանց սոցիալական խոցելիությունը։

Սա ամենը չէ։

Oragir.News-ի ընթերցողներից մեկը փոխանցել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ թմրամիջոցներ տարածողները Telegram-ով ոչ միայն ուղղակի թմրանյութ են առաջարկում, այլև երիտասարդներին նման «պարզ աշխատանք» առաջարկում՝ բարձր աշխատավարձով, օրական նվազագույնը 20 «բեռի» տեղադրում, խստագույն հսկողությամբ։ Ըստ այդ առաջարկների՝ նորեկ տարածողները պետք է կցվեն, այսպես կոչված՝ «խնամակալների», որոնք կթելադրեն տեղակայման վայրերը և այլ մանրամասները, կհետևեն նորեկներին և կզեկուցեն «վերևներին»։







Մտահոգիչն այն է, որ տելեգրամյան թմրավաճառները թիրախավորում են երիտասարդներին։ Այս հանցագործ բարդ ցանցը կարող է լրջորեն քայքայել հասարակությունը։ Քայքայմանը կարող են նպաստել գործազրկության բարձր մակարդակը, արժեքահեն դաստիարակության պակասը, ինչպես նաև որոշ պաշտոնյաների վատ օրինակը, որոնք, ըստ մամուլի, հակում ունեն դեպի թմրանյութերը։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն՝ հետաքրքրվելով՝ որքա՞ն է թմրանյութերի տարածման դեպքերի թիվը այս տարվա ընթացքում, ո՞ր տարիքային խմբի անձիք են հիմնականում ներգրավված թմրանյութերի սպառման և տարածման գործընթացներում, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Ոստիկանությունն այս ուղղությամբ։

Պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie