Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 16:28 29-11-2025

TikTok-ում և Telegram-ում հրապարակվում են ձեր լուսանկարները հայհոյանքներով․Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ համացանցից վերցվում են տարբեր օգտատերերի լուսանկարներ և տեղադրվում TikTok-ում և Telegram-ում կից հայհոյանքներով։
Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ այս ամենն արվում է կա՛մ ներքին «իդիոտիզմի» դրսևորմամբ, կա՛մ շանտաժի համար։

«Ցավոք սրտի շատերը վճարում են, միանգամից ասեմ, որ, եթե վճարեցիք, ապա անընդհատ փող են ուզելու տարբեր հաշիվներից, հասկանալով, որ դա կարելի է դա ստանալ ձեզնից։ Դա դարձել է տնտեսության մի մաս։ Ի՞նչ անել, ամեն դեպքում report-ը կարող է օգուտ լինել, բայց շատ դեպքերում չի օգնում և հենց դրա համար էլ TikTok և Telegram են գցում, որովհետև այդտեղ report-ները լավ չեն օգնում, բայց ամեն դեպքում պետք է անլ, եթե անգամ անծանոթի վերաբերյալ եք նման բան տեսնում, անտարբեր մի անցեք, հնարավոր է օգնի»,- ասել է մեդիափորձագետը։
Վերջինս նշել է, որ լուծումներն այս դեպքում հիմնականում տեխնիկական չեն։

«Հանրային «շան տեղ չդնելը» ամենալավ մեթոդ կարող է լինել։ Այս ամենը զարգանում է, քանի որ մարդիկ լուրջ են սա ընկալում։ Եթե սա մենք համարենք ինչ-որ տխմարների արած գործ, որն արժանի չէ մեր ուշադրությանը, ապա նրանք «կչորանան ու կընկնեն»։ Եթե ամենքս աջակցենք այն մարդկանց, որոնք դարձել են զոհ ու այդ մարդիկ էլ հասկանան այդ տեղադրողներն արժանի չեն ուշադրության, այս հարցն ինքստինքյան կլուծվի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie