Արտաքին 1 տարի առաջ - 22:05 01-09-2025

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կոչ են անում ՄԱԿ-ին կանխել Իրանի դեմ պատժամիջոցները

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին, Սերգեյ Լավրովը և Վան Ին նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով կազմակերպության Անվտանգության խորհրդին կանխել ԵՄ եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին մերժել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ ակտիվացնելու պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը և վերահաստատել իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի և բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին»,- ասվում է նամակում:

Նախարարները նաև կոչ են արել ԵՄ եռյակին հրաժարվել իրանական կողմի նկատմամբ «ապակառուցողական մոտեցումից»։

Անցյալ շաբաթ ԵՄ եռյակ երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ հայտարարեցին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել են Իրանի դեմ պատժամիջոցները 30 օրվա ընթացքում վերականգնելու մեխանիզմի գործարկման մասին։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի