Ներքին 1 տարի առաջ - 23:40 30-08-2025

Նախաստորագրված փաստաթղթով անhայտ կորած անձանց հարցը տեղափոխվում է երկկողմ հարաբերությունների ոլորտ․ Թաթոյան

Անհայտ կորածների և բռնի անհայտացածների վերաբերյալ պարտավորությունները միջազգային կարգավորում ունեն։ Ադրբեջանն ամեն ինչ անում է և արել է, որ այս խնդիրները դուրս մղի միջազգային հանրության աչքից, սա նրանց համակարգված քաղաքականության մասն է։ Այս մասին անհայտ կորած անձանց նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթղթով փաստացի անհայտ կորած անձանց հարցը դուրս է մղվել միջազգային հանրությունից, հարցը տեղափոխվում է երկկողմ հարաբերությունների ոլորտ՝ արժեզրկելով միջազգային կարգավորումները»,- նշել է նա։

Թաթոյանի խոսքով, Ադրբեջանն իր երկրի ներսում փակում է բոլոր միջազգային կառույցները, որոնք այս հարցերի հետ առնչություն ունեն, օրինակ ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը, Կարմիր Խաչի միջազգայն կոմիտեն։

«Սա անում են, որպեսզի միջազգային մեխանիզմները դուրս դրվեն այս պրոցեսից»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie