Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:05 28-08-2025

Փաշինյանը ապացուցեց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը Կառավարության նիստում ասել էր․ «Կառավարությունը ես եմ, եթե էս շենքում կա մեկը ով իմ դիրքորոշմանը կհակասի, թող դիմում գրի, գնա»։

«Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական պետք է դիմում գրի և հեռանա։

Կարճ ասած, Փաշինյանը վաղուց է ապացուցել, որ գործում է «օրենքը ես եմ» սկզբունքով, իսկ նրա ենթականերից, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարներից որևէ մեկն ակնհայտորեն չի կարող որևէ հարցում նրան հակադրվելու, նույնիսկ հակառակ կարծիք հայտնելու կամք ունենալ, նրա այդ գործելակերպի պատասխանը այս պահին կարող է տալ միմիայն հասարակությունը»,- գրել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից