Արտաքին 1 տարի առաջ - 20:36 28-08-2025

«Եվրաեռյակի» երկրները գործարկել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման 30-օրյա գործընթացը

«Եվրաեռյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միջուկային ծրագրի պատճառով հինգշաբթի գործարկել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման 30-օրյա գործընթացը, ինչը, հավանաբար, Իսրայելի և Միացյալ Նահանգների Իրանի ռմբակոծությունից երկու ամիս անց կհանգեցնի լարվածության սրման:

Ըստ Reuters-ի՝ այս մասին ասված է «Եվրաեռյակի» երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում։

«Եվրաեռյակի» երկրներն իրենց նամակում նշել են, որ որոշել են գործարկել այսպես կոչված արագ արձագանքման մեխանիզմը, նախքան հոկտեմբերի կեսին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու հնարավորությունը կորցնելը, որոնք 2015 թվականի համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրի շրջանակում վերացվել էին։

Նրանք մի քանի փուլով բանակցություններ են վարել Իրանի հետ, երբ Իսրայելը և Միացյալ Նահանգները հունիսի կեսին ավիահարվածներ հասցրին նրա տարածքում՝ ձգտելով համաձայնության գալ մեխանիզմի հետաձգման շուրջ, սակայն պարզվել է, որ երեքշաբթի օրը Ժնևում անցկացված բանակցությունները չեն կարողացել ստիպել Իրանին շոշափելի պարտավորություններ ստանձնելուն։

«Եվրաեռյակի» պաշտոնյաներն այժմ մեղադրանքներ են հնչեցնում, ըստ որոնց Իրանը խախտել է 2015 թվականի համաձայնագիրը, որը նպատակ ունի կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie