Արտաքին 1 տարի առաջ - 19:34 28-08-2025

Մոսկվայում ձերբակալվել է Ալիևից Բարեկամության շքանշան ստացած Մամեդ Աղաևը

Մոսկվայում ձերբակալվել է սատիրայի թատրոնի նախկին տնօրեն, ծնունդով ադրբեջանցի Մամեդ Աղաևը` 20 մլն ռուբլու խարդախության կասկածանքով, հայտնում է TAСС-ը։

Պարզվել է, որ Աղաևը կազմակերպել է բյուջե հաշվեգրման համար նախատեսված միջոցների հափշտակման սխեմա։ Նա գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և իր թատրոնի հետ կնքել է շինծու հեղինակային պայմանագրեր։ Քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Նախկին տնօրենին տեղափոխել են ներքին գործերի վարչություն՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։

2018 թվականին Աղաևը Ադրբեջանի նախագահ Ալիևից ստացել է Բարեկամության շքանշան՝ երկկողմ մշակութային կապերի ամրապնդման համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie