Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 27-08-2025

Մեր գեղումը 20-ից ավելի չամուսնացած տղա ունենք․ ամուսնանում չեն, որ գյուղն առաջ գնա. հոբարձեցի

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրը մոտ 200 տնտեսություն ունի: Բնակիչները զբաղվում են հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությամբ:
Խորհրդային տարիներին գյուղի տղամարդիկ ու կանայք աշխատանք էին գտնում Ստեփանավան քաղաքում ու վաստակում նաև այդ կերպ: Գյուղի երիտասարդությունը հիմա ձգտում է դեպի քաղաք։ Հոբարձիում են մնացել հիմնականում ծերերը:

Հոբարձեցի տիկին Սվետան պատմում է, որ գյուղում այժմ 20-ից ավել երիտասարդ տղաներ կան, որոնք ընտանիք չեն կազմում, ուստի ծնելիությունը տարեցտարի նվազում է: Գյուղի տնտեսությունների մեծ մասի դռները կողպված են և, ցավոք, գյուղից արտագաղթը շարունակվում է: Հարևան Գյուլագարակում, սակայն, զբոսաշրջության շնորհիվ գյուղն ակտիվանում է, բնակարանների ու հողի գները թանկանում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից