Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 22:45 26-08-2025

Ստամբուլի ջրամբարների լցվածությունը վերջին շաբաթում ռեկորդային չափով նվազել է

Ստամբուլի ջրամբարներում ջրի պաշարները ռեկորդային չափերով նվազում են։ Ըստ «Ստամբուլի ջրամատակարարման վարչության» (İSKİ)՝ վերջին շաբաթում ջրամբարների լցվածությունը նվազել է 15.85%-ով՝ հասնելով 42.43%-ի։

Սա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82.22%, սակայն սաստիկ երաշտի պայմաններում և ջրի մեծածավալ սպառման արդյունքում այն շարունակ նվազել է։

Օգոստոսի 26-ի դրությամբ ամենացածր լցվածությամբ Ստամբուլի ջրամատակարարումն ապահովող հիմնական ջրամբարներից են Քազանդերեն (24.23 %) և Ալիբեյը (26.11%)։

İSKİ-ի տվյալներով՝ 2015-2024-ի նույն ժամանակահատվածում ջրամբարների լցվածությունը տատանվել եղել էր 30.64-ից մինչև 70.42%:

Ermenihaber

Ձեզ գուցե հետաքրքրի