Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ավիացիոն ոլորտում համագործակցության վերսկսումը։ Նա այս մասին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ավիացիոն ոլորտում համագործակցության վերսկսումը չի բացառվում։ Բայց թե որ մասով և ինչ ձևաչափերով, դեռ վաղ է դրա մասին խոսել», - ասել է Մանտուրովը։