Մամուլ 1 տարի առաջ - 08:30 26-08-2025

Իշխանական հերթական ճոխ հարսանիքն է եղել․ Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով` շաբաթ օրը տեղի է ունեցել Իջեւանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանի դստեր` Մելանյա Ճաղարյանի հարսանյաց արարողությունը: Մեր աղբյուրի խոսքով` հարսանիքին ներկա են եղել նաեւ վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում գործող «Հատիս» ռեստորանում:

Ըստ մեր աղբյուրի` վարչապետի անվտանգությունը ներկաներին անխտիր զննության է ենթարկել, ստուգել, որ հանկարծ զենք, անգամ կտրող-ծակող գործիքներ չլինեն հյուրերի մոտ: Ի դեպ, բոլոր այն հարսանիքներին, կնունք-ծնունդներին, որտեղ ներկա է լինում Փաշինյանը, նրա անվտանգությունն անխտիր ներկաներին քննության է ենթարկում:

Մեր աղբյուրը պատմեց, որ հարսանիքին ներկա է եղել մոտ 300 անձ, նրանց թվում՝ Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը, նրա եղբայրը` Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Որքան էլ որ զարմանալի թվա, հարսանիքին ներկա է եղել նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ՝ ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որն ընդդիմադիր հայացքներ ուներ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում