Ներքին 1 տարի առաջ - 21:56 22-08-2025

Այս դահլիճում մարդիկ են, ովքեր բռնազավթված իրականությունից են գալիս, ում շիրիմներն այսօր անտեր են, ում սրբավայրերը վանդալիզմի են ենթարկվում

Դատական նիստի ավարտին Բագրատ Սրբազանը հանդես եկավ ելույթով և նշեց․ «Վաղը՝ օգոստոսի 23-ը 35-րդ ՀՀ Անկախության Հռչակագրի տարեդարձի ընդունման օրն է, որն այսօր ամբողջությամբ ոչ միայն տապալված է այլև վտանգված։ Շատ շուտով մեր երկրի թիվ մեկ ահաբեկիչը թշնամու թելադրանքով Անկախության Հռչակագիրն ամբողջվին դուրս կդնի Սահմանադրությունից։

Ուզում եմ շնորհավորել մեզ Անկախության Հռչակագրի առիթով․ այսօր մեր պետությունը կանգնած է ծայրահեղ ծանր, սարսափելի մարտահրավերների առաջ, թե՛ հոգևոր, թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական իմաստով։ Այս պայքարի ողջ բովանդակությունը եղել է այն, որ մենք ոչ միայն իշխանափոխություն և իշխանազրկում պետք է անենք, և հատկապես ներսից պետք է վերափոխվի մեր կյանքը։ Այդ չվերափոխված, բոլորովին նոր Հայաստանի կյանքի մեջ մենք ականատես եղանք մի սարսափելի երևույթի, որն առնչված է մեր երիտասարդ Աղվան Արշակյանի հետ։

Ես երեկվա և այսօրվա ամբողջ գործընթացը համարում եմ մեծագույն շոկմոգություն։ Այս դահլիճում, պատվարժան դատարա՛ն, հայրենիքին նվիրված մարդիկ են, գործարարներ, ազատամարտով անցած, պատրաստ նահատակության, Հայրենիքի Հայր, մարդիկ են ովքեր արժեք ու բարիք են ստեղծում․ պետական ծառայություն են ունեցել ու շարունակելու են ունենալ, մարդիկ են, ովքեր բռնազավթված իրականությունից են գալիս, ում շիրիմներն այսօր անտեր են, և ում սրբավայրերն ուղղակիորեն վանդալիզմի են ենթարկվում։

Պատվարժան դատարա՛ն, ողջունում եմ անարդարադատությունը, որ հավասարապտիվ է դարձրել բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրել են լինել կալանքի, տառապանքի ազատագրված հայրենքի ճանապարհի մեջ, քան բաժին ունենալ ուրացողների հետ։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի