Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:02 13-04-2023

Թող հրապարակի շենքերի վրա իրենց անուններն էլ գրեին, որ չմոռանային, թե ով է այս վանդալիզմի հեղինակը․ քաղաքացի

«Ես այս տարիքի կին եմ, բայց երբեք չեմ տեսել, որ պատմամշակութային շենքերի պատերը քանդեն՝ միայն իրենց հաճույքի համար»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց մեր հայրենակիցներից մեկը՝ անդրադառնալով ամանորյա տոներին հրապարակի շենքերի պատերին անցքեր բացելու ու դրանք մինչև օրս չվերացնելու խնդրին։

«Ես ամբողջ կյանքում աշխատել եմ նախագծային ինստիտուտներում։ Մենք միշտ եղածը վերանորոգել ենք, ոչ թե քանդել ենք։ Դե իրենք սովոր են քանդելով գնալ։ Քանդելուց բացի ոչինչ չեն անում։ Եթե այստեղ կա օրենք, եթե այստեղ կա դատարան, ապա թող սրանց դատի տան»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ, անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հայտարարությանը, թե անցքերը փակվել են, հայտնեց, որ ինքն այլ պատկեր է տեսնում։

«Դե թող ասեն։ Հիմա մենք նայում ու տեսնում ենք, որ փակված չեն պատերի անցքերը։ Սա կոչվում է վանդալիզմ, ուրիշ ոչինչ։ Մի հատ էլ թող իրենց անունը գրեին վրան, որ չմոռանային, թե ով է արել սա»,- ասաց նա։

Իսկ Ֆրանսիայի Լեոն քաղաքի հայազգի բնակչուհին, տեսնելով ՀՀ Պատմության թանգարանի շենքի վրա արված անցքերը, զարմանք ապրեց։ Ասաց, որ որևէ տեղում այսպիս բան երբևէ չէր տեսել ու չէր պատկերացնի, թե Երևանում կարող էին պատմամշակութային այս կոթողների հետ այսպես վարվել։

«Լեոն քաղաքում նույնպես հրաշալի լուսավորություն է լինում ամեն տարի։ Բայց դրա համար մարդիկ ամիսներով աշխատում են, որ այդ լույսերը լինեն ոչ թե պատերի մեջ, այլ ինչ-որ ձևով այդ լույսերը գցում են պատերի վրա, որ մարդիկ այդ ամենը վայելեն։ Այնտեղ այսպիսի բաներ չկան, ու նորմալ չէ, որ մեր քաղաքում, մեր այս գեղեցիկ հուշարձանների վրա այսպիսի անցքեր կան։ Այնտեղ սրա համար դատական հարցեր կարող են առաջանալ այսպիսի դեպքերում։ Այնտեղ կան հատուկ շենքեր ու հուշարձաններ, որոնց առհասարակ ձեռք տալ չի կարելի։ Ու մի քանի տարին մեկ վարպետները գալիս ու աշխատում են այդ հուշարձանների վրա, որպեսզի դրանք չկորցնեն իրենց հոգին»,- ասաց նա։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին