Արտաքին 11 ամիս առաջ - 15:30 20-08-2025

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալյասկայում Թրամփի հետ հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կիսվել է Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման գնահատականով։

Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերջին զարգացումը, ինչպես նաև իրենց երկրների միջև առևտրային և ներդրումային կապերի զարգացումը։