Haier-ը ներկայացրել է աշխարհում երեք թմբուկով առաջին լվացքի մեքենան
Չինական Haier ընկերությունը ներկայացրել է նորարարական Leader Three-Tub լվացքի մեքենան, որն առանձնանում է երեք թմբուկով կառուցվածքով։ Նոր մոդելը հնարավորություն է տալիս միաժամանակ լվանալ տարբեր տեսակի և չափսի հագուստներ՝ վերացնելով լվացքը մի քանի մասերի բաժանելու անհրաժեշտությունը։
Ընկերության խոսքով՝ այս լուծումը նախատեսված է ժամանակ խնայելու և օգտագործողի հարմարավետությունը բարձրացնելու համար։