Արցախում 1 կգ լվացքի փոշին արժե 4500, իսկ լոլիկն ու վարունգը՝ 1700-2500 դրամ
copy image url

Արցախում 1 կգ լվացքի փոշին արժե 4500, իսկ լոլիկն ու վարունգը՝ 1700-2500 դրամ

Ներքին 1 տարի առաջ - 20:44 07-07-2023
Արցախն արդեն տևական ժամանակ է՝ լիակատար բլոկադայում է, և որևէ ապրանք հնարավոր չէ ներմուծել։ Այս ֆոնին որոշ ապրանքատեսակների գները մի քանի անգամներով ավելի բարձր են, քան Հայաստանում։

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ համահիմնադիր Տաթև Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ օրեր առաջ մայրը փորձել է լվացքի փոշի գնել, խանութներից մեկում գտել է, ու արժեքը հարցրել։

«Ասել էին շատ թանկ է, դրա համար էլ չենք վաճառում։ Բնականաբար, եթե վաճառելու չլինեին, խանութում չէր լինի, անիմաստ չեմուչում են անում, հետո 1-կլիոգրամանոց լվացքի փոշին վաճառել են 4500 դրամով։ Վաճառողներն իրենք էլ են գիտակցում, որ այդ ապրանքները երբևէ այդ գներով չեն վաճառել, ու որ դա նորմալ չէ, իրենք էլ գիտեն, որ այն, ինչ անում են, պախարակելի է, դրա համար էլ շատերը ապրանքների վրա գները չեն էլ գրում, ոչ մեկը չի ուզում, որ իրեն մի անեծք ավելի տան»։

Նա նաև նշեց, որ այն ապրանքների գները, որ սովորաբար պետությունն է մատակարարում, որոշակի վերահսկվում են։

«Տեղ-տեղ մակարոն ու հնդկաձավար կա, դրանք պետական գներով են, ճիշտ է՝ նման չեն մինչբլոկադային գներին, բայց ամեն դեպքում, թույլատրելի թանկ է, մի քանի օր առաջ գրեչկա եմ գնել 500 դրամով, բայց օրինակ գյուղմթերքը, որոշ տնտեսական ապրաքներ անթույլատրելի թանկ են։ Օրինակ՝ այն դդմիկը, որ Երևանում այս սեզոնին 150-200 դրամ է, մենք դրա համար վճարում ենք 1000-1200 դրամ։ Լոլիկ շատ հազվադեպ ենք խանութներում կարողանում գտնել։ Եթե խանութի տիրոջ հետ ծանոթ լինես, կարող ես 2000-2500 դրամով լոլիկ գնել, վարունգ մի քիչ ավելի հաճախ է հանդիպում, 1700-2000 դրամի սահմաններում կարելի է գնել։ Բանջարեղենից կարտոֆիլը և լոբին են համեմատաբար հաճախ հանդիպում, կարտոֆիլը 500-700-ի սահմաններում է»։

Նա ընդգծեց, որ մրգերի, բանաջարեղենների, առհասարակ սնունդի դեֆիցիտի ֆոնին խոսակցություններ կային, որ սննդի պակասի պատճառով կարող են փակվել մանկապարտեզները, բայց ես ինքնս՝ որպես ծնող և որպես հասարակական կազմակերպության անդամ, ասել եմ, որ դրան դեմ եմ։

«Եթե պատճառն այն է, որ այնտեղ չկա լիարժեք սնունդ, ապա մեր տներում էլ չկա, ինչ տարբերություն, թե կրկնվող մակարոնը որտեղ կուտեն՝ տանը, թե մանկապարտեզում։ Ամեն դեպքում, այս պահին դեռ աշխատում են մանկապարտեզները։ Ամենասուրն իհարկե մանկական սննդի ու տակդիրների հարցն է մնում։ Հիմա սահմանափակ քանակի դեռ կա։ Ենթադրում եմ, որ տակդիրներն ու մանկական կերերը ևս պահեստավորվել են 3 ամիսների ընթացքում։ Երբեմն մայրերը փնտրում են կայքերում այս կամ այն կերը, այս կամ այն համարի տակդիրը, ոմանք կարողանում են գտնել իրենց ուզածը, ոմանք էլ յոլա են գնում եղածով»։

Խաչատրյանն ընդգծեց, որ ամենաբարդը հիմա հոգեբանական խնդիրների հաղթահարումն է։

«Անընդհատ վտանգի սպասումով ենք ապրում, իշխանություններն ասում են, որ սպասում են ռուսական կողմի պատասխանին, քանի որ և՛ մեր իշխանությունն է դիմել ռուսական կողմին, և՛ Փաշինյանը։ Չգիտեմ՝ ինչ կփոխվի, բայց հիմա բոլորս դրանք ենք սպասում»։

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
15:12 Ընտանիքներն ամուր չեն, քանի որ ջահելները չեն ուզում կեսուր-կեսրարների հետ ապրել․ հարցում
09:50 Ֆրիից թունավորված 3-ամյա աղջիկը մահացել է. սրճարանը փակվել է. RTVI
15:45 Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը