Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 19-08-2025

Առանց եռատոնի․ Ալավերդիում նշվեց քաղաքի օրը

Տարիներ շարունակ Ալավերդու օրը նշվում էր Մետալուրգի և Հանքագործի օրվա հետ համատեղ՝ հուլիսի վերջին կիրակի օրը: Եռատոնի միջոցառումների շարքը օրեր շարունակ տոնական շունչ էր տալիս պղնձագործական քաղաքին ու նրա բնակիչներին: Սակայն այս ամենն անցյալում է, Ալավերդու պղնձագործարանն էլ այլևս անցյալում է, մետալուրգի ու հանքագործի մասնագիտական օրն էլ դադարել է տոն լինելուց: Նախորդ տարի, ջրհեղեղի պատճառով, Ալավերդիում քաղաքի օրը չնշվեց:

Հիշելով անցյալը և երազելով լուսավոր ապագայի մասին, ալավերդցին, այսուհետ, արդեն օգոստոսի 18-ին է նշելու սիրելի քաղաքի տոնը:

Բնական աղետին դիմակայած Ալավերդիում թեև ջրհեղեղի հետեւանքները դեռ ամբողջությամբ վերացված չեն, սակայն աղետի հետևանքների վերացման գործում կազմակերպչական աշխատանքների և համայնքին զորավիգ լինելու համար շնորհակալագրեր ստացան պետական այրեր, հարակից համայնքների ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ ու պարզապես քաղաքացիներ, ովքեր մասնակցել են աղետի հետևանքների վերացմանը:

Այնուհետև քաղաքի տոնին նվիրված պաշտոնական միջոցառումներից հետո, տոնական մթնոլորտը շարունակվեց մշակութային ծրագրով։

Տոնական գլխավոր միջոցառումը նախատեսված էր եկեղեցամերձ հրապարակում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը