Արտաքին 1 տարի առաջ - 22:15 16-08-2025

Պայմանավորվածության չկա, բայց Պուտինը հաղթեց. եվրոպական ԶԼՄ-ները քննադատում են Թրամփին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ օրվա գլխավոր իրադարձությանը՝ Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Եվրոպական ԶԼՄ-ներն Ալյասկայի հանդիպմանն անդրադառնում են հիմնականում քննադատական որակումներով, արձանագրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերի ամրապնդում ու դիվանագիտական հաղթանակ։

«Թրամփն ու Պուտինը պայմանավորվածության չհասան, բայց Պուտինը, միևնույն է, հաղթեց» վերտառությամբ հոդված է պատրաստել TIME MAGAZINE-ը։

Time-ը կտրուկ գնահատական է տալիս, նշելով՝ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չունեցավ։ «Զինադադար չհայտարարվեց, նոր համաձայնություններ չկնքվեցին։ Բայց Պուտինը ստացավ այն, ինչ իրեն պետք էր՝ միջազգային ճանաչում, ուժեղացված հեղինակություն և պատկեր՝ որպես համաշխարհային մեծ խաղացող։ Թրամփի համար ոչ մի իրական ձեռքբերում չարձանագրվեց»,- գրում է պարբերականը

«Associated Press»–ն արձանագրում է, որ հանդիպումը չհանգեցրեց որևէ պաշտոնական համաձայնության պայմանագրի տեսքով, և միացյալ բարձրաստիճան հանդիպման մթնոլորտին զուգընթաց երկխոսության արդյունքները հստակ չեն։

«Թրամփն անվանել է այն «շատ արդյունավետ», սակայն նաև նշել, որ դեռևս կան լուրջ բացեր։ Պուտինը խոստովանել է, որ ցանկանում է «էջը թերթել» Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններում, սակայն, հստակ մանրամասներ չտրամադրեց»,- գրում է լրատվամիջոցը։

«The Guardian»–ը ևս թեմայի մասին հոդված է պատրաստել, նշելով՝ Մոսկվան հանդիպումը Պուտինի համար մեկնաբանում է՝ որպես դիվանագիտական «հաղթանակ»։ «Թրամփը հրաժարվել է պահպանել ճնշումը և ընդունել է Պուտինի նախընթաց պայմանները։ Հանդիպման ավարտից հետո ռուս պաշտոնյաները նշել են, որ Պուտինը ոչինչ չտվեց»,- նշում է Guardian-ը։

Իսպանական El País-ն իր հերթին գրում է, որ Թրամփը հատուկ կարևորված ընդունելություն էր կազմակերպել՝ փորձելով մեղմացնել Պուտինի կոշտ դիրքն Ուկրաինայի հարցում։ «Նույնիսկ «La Bestia» ավտոմեքենայով շրջելով՝ հանդիպումն անհաջողություն էր, առանց որևէ կոնկրետ առաջընթացի կամ զինադադարի համաձայնության»,- արձանագրում է եվրոպական այս պարբերականը։
Իր մեկ այլ անդրադարձում «The Guardian»–ը նշում է, որ Պուտինին հաջողվեց ցույց տալ, որ իրեն վերաբերվում են հավասարը հավասարի նման, և դա ինքնին կախված էր PR-ից։

«Թրամփը ոչինչ չստացավ»,- իր երկրորդ անդրադարձում գրում է՝ «Չզինադադար Ուկրաինայի համար, բայց PR հաղթանակ Պուտինի համար» վերտառությամբ հոդվածում The Guardian-ը։

Wall Street Journal-ը՝ «Թրամփը կարմիր գորգով ընդունեց Պուտինին․ պատասխան՝ գրեթե ոչինչ» հոդվածում ներկայացնում է՝ Թրամփը ցուցադրաբար մեծարեց Պուտինին՝ կազմակերպելով շքեղ ընդունելություն։

«Սակայն հանդիպումն ավարտվեց առանց որևէ առաջընթացի։ Պուտինը ոչինչ չզիջեց, բայց ստացավ համաշխարհային ուշադրություն, իսկ Թրամփը մնաց առանց ձեռքբերումների»,- գրում է ԶԼՄ-ն։

Ամերիկյան The Washington Post-ը՝ «Թրամփ-Պուտին գագաթնաժողովի հիմնական հետևությունները և զինադադարի շրջադարձը» վերտառությամբ հոդվածում գրում է, որ գագաթնաժողովը չհանգեցրեց որևէ պայմանավորվածության Ուկրաինայի հարցում։

«Թրամփը փորձեց հանդիպումը ներկայացնել որպես «առաջընթաց», բայց իրականում արդյունք չկար։ Ընդհակառակը, Պուտինը կարողացավ ստանալ այն պատկերը, որ նա ԱՄՆ նախագահի հետ բանակցում է հավասարի մակարդակով»,- նշում է հեղինակավոր ԶԼՄ-ն։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի