Ներքին 1 տարի առաջ - 11:38 13-08-2025

Ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն

ՀՀ–ում սեպտեմբերի 1–ից ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն։ Այդ մասին այսօր ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Հայտնում է Sputnik Արմենիան։

«Բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը (կրթության նոր չափորոշիչ-խմբ.) ներդրվելու է և այն դասարաններում, որտեղ արդեն իսկ ներդրվել է, սակայն դասագրքեր չէին հրապարակվել, հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են։ Մի մասն արդեն առաքվել և բաշխման փուլում է, իսկ մյուս մասը մինչև օգոստոսի 25–ը կառաքվի ու կբաշխվի»,– վստահեցրեց նա։

Միաժամանակ, նա նշեց, որ նոր ուսումնական տարում որոշ առարկաներ ավագ դասարաններում կդասավանդվեն հին դասագրքերով։

Դրանք են.

«Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն»- 10-րդ, 11-րդ դասարաններ
«Հանրահաշիվ»- 11-րդ դասարան
«Ռուսերեն», «Բնագիտություն»- 11-րդ դասարան
«Ռուսերեն»- 10-րդ դասարան
ՆԶՊ- 9-րդ ու 11-րդ
«Ֆրանսերեն»- 5-11-րդ դասարաններ

«Բոլոր նշված առարկաները նշված դասարաններում դասավանդվելու են հին դասագրքերով, և դպրոցներն այս մասին շրջաբերականներ ստացել են, սակայն կստանան նաև ուղեցույցներ, որպեսզի հին դասագրքերի բովանդակությունը ադապտացնեն նոր չափորոշիչին»,– ընդգծեց փոխնախարարը։

Սվաջյանն անդրադարձավ նաև Տավուշի մարզում արդեն երկու տարի փորձարկվող կրթության նոր չափորոշիչով ավարտական դասարանների քննությունների կազմակերպմանը` նշելով, որ արձանագրված արդյունքները գոհացուցիչ են։

Մարզի 9–րդ դասարանի աշակերտները «Պատմություն» և «Գրականություն» առարկաների քննություններին պետք է գրեն էսսե` փորձելով պատմական իրադարձությունների կամ գրական ստեղծագործությունների մեջ արտացոլված որոշակի իրավիճակների միջև կապեր գտնել, վերլուծել, ստեղծագործական, քննադատական մոտեցումները դրսևորելով՝ արտացոլել դրանք էսսեներում։

«Այս տարվա արդյունքները գոհացուցիչ են ու որակապես տարբերվում են նախորդ տարվանից»,– նշեց Սվաջյանը։

Նա նաև հիշեցրեց, որ միայն Տավուշի մարզի 12–րդ դասարանի ավարտական քննությունները կկազմակերպվեն կրթության նոր չափորոշիչով։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա