Ներքին 1 տարի առաջ - 11:08 13-08-2025

Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ներկայացրել է իր «Հավատարմության ծրագիր» նոր նախագիծը, որը նպատակ ունի օգտատերերին խրախուսել ավելի մեծ թվով գործարքներ իրականացնել և դրա դիմաց օգտվել շահավետ առաջարկներից, ինչպես նաև նոր համագործակցություններ ձևավորել տարբեր ընկերությունների հետ։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ «Fast Shift» հավելվածի գլխավոր էջում՝ սեղմելով «Միացեք մեր հավատարմության ծրագրին» կոճակը կամ «Ավելին» բաժնում փնտրելով «Իմ հավատարմության ծրագիրը»։ Անհրաժեշտ գումարի կուտակման շրջափուլի տևողությունը մեկ ամիս է, իսկ կուտակված գումարը կարելի է օգտագործել հենց այդ ընթացքում։ Հաջորդ ամիս սկսվում է նոր շրջափուլը։

Ըստ կուտակման ամսական ծավալի՝ օգտատերերին շնորհվում են կոչումներ։ Rising star (Ծագող աստղ) կոչումը շնորհվում է նվազագույնը 250 000 ՀՀ դրամ գումարի գործարքներ կատարած օգտատերերին, Champion (Չեմպիոն) կոչումը՝ նվազագույնը 500 000 ՀՀ դրամ գումարի գործարքներ կատարած օգտատերերին, իսկ Legend-ը (Լեգենդ)՝ նվազագույնը 700 000 ՀՀ դրամ գումարի գործարքների դեպքում։

Ըստ այս կոչումների և կուտակած գումարի՝ օգտատերերը Fast Shift բջջային հավելվածով վճարելիս ստանում են գործընկերների կողմից տրամադրվող հետվճարներ իրենց գործարքների դիմաց։ Այսինքն՝ հետվճարի դրույքաչափերը սահմանվում են ըստ կոչումների։ Տրամադրվող հետվճարը չի կարող գերազանցել 30 000 ՀՀ դրամը: Ընդգծենք՝ հետվճար տրամադրվում է միայն հաջողված գործարքների պարագայում։ Գործարքը չեղարկելիս հետվճարը գանձվում է գործարքի վերադարձվող գումարից։

«Սա հետաքրքիր ու գրավիչ նորություն է ոչ միայն մեր օգտատերերի համար, այլև մեծ հնարավորություն է մեզ համար՝ որպես ինովացիոն նոր նախագծեր ներդնող ֆինտեխ ընկերություն։ Ուզում եմ շեշտել, որ ծրագրի «Առաջարկներ» բաժնում պարբերաբար նոր կազմակերպություններ են ավելանալու և նոր համագործակցություններ են լինելու։ Իհարկե, կախված օգտատիրոջ կոչումից՝ հետվճարի տոկոսադրույքն աճում է, և տեսանելի են դառնում ավելի գրավիչ առաջարկները»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie