Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 16:00 09-08-2025

Ոչ մի խաղաղություն էլ չեմ սպասում․ հնարավոր ա՝ Հայաստանում էլ ժամանակավոր ենք․ հարցում

Այսօր Սպիտակ տանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպմանը ստորագրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը: Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին։ Ճանապարհը կանվանվի «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հարց ուղղել․ «Սյունիքի ճանապարհը կկոչվի Թրամփի ուղի։ Ըստ Ձեզ՝ այն Հայաստանին խաղաղությո՞ւն կբերի, թե՞ պատերազմ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այդ ճանապարհը Հայաստանին պատերազմ կբերի, որոշներն էլ ասացին, որ լավատես են։

«Խաղաղություն, բայց ոչ մեր օգտին։ Միշտ չի, որ խաղաղությունը մեր օգտին ա լինելու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հավատում, որ խաղաղություն կլինի։
«Ոչ մի խաղաղություն ես չեմ սպասում, որովհետև Արցախը կորցրել ենք, ոչ մի հույս էլ ես չունեմ, հավանական ա, որ Հայաստանում էլ ժամանակավոր ենք մենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` ԱՄՆ թույլ չի տա պատերազմ։
«Խաղաղություն, ինչի պիտի պատերազմ լինի, որովհետև Միացյալ Նահանգներն ա գարանտ կանգնում, իսկ Միացյալ Նահանգները նորմալ երկիր ա, ի տարբերություն որոշ երկրների», - ասաց նա։

«Պատերազմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie