Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 05-08-2025

Մարդը 150 դրամը չի կարողանում տա, տուգանքը կարողանալու՞ ա․ «դախազ» բոյկոտել․ հարցում

Այսօրվանից հասարակական տրանսպորտում չճվճարող քաղաքացիները տուգանվելու են։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ տրանսպորտում ուղեվարձի չվճարելու դեպքերը բացահայտելու նպատակով հսկիչները շրջելու են հատուկ սարքավորումներով և արձանագրելու են խախտումները։ Օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի տուգանքներ։

Այսպես, 3 000 դրամ տուգանք է նախատեսվում տրանսպորտից օգտվելիս ուղետոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10 000 դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու դեպքում և 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսը օգտագործելու համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօրվանից տրանսպորտում չվճարող քաղաքացիները տուգանվելու են։ Ըստ Ձեզ՝ սա արդա՞ր որոշում է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա սխալ և անարդար որոշում է և քաղաքացիների պնդմամբ`ճիշտ կլիներ, որ տրանսպորտը չթանկանար։ Որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ պետք է ենթարկվել օրենքին։

«Ես կողմ եմ բոյկոտելուն, բայց մյուս կողմից էլ դեմ եմ օրենք խախտելուն, բայց քանի որ սրանք իրար հակասում են, ես բոյկոտելու կողմն եմ։ Պետությունը փորձում ա դրա դեմն առնի, բայց ուրեմն պիտի ավելի շատ մարդ միանա դրան, մինչև վեր, դախազ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չեն հասկանում, որն է ճիշտ։ «Իհարկե ոչ, որովհետև լրիվ խառնեցին իրար։ Հիմա չգիտենք ինչն ա ճիշտ, ինչն ա սխալ։ Պետք ա լիներ մի ձև, թեկուզ 150 դրամ, բայց մի ձև, ոչ թե աշխատավարձի քարտ, թոշակի քարտ, հեռախոսի կոդ, որ մեկը անենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` բավականին բարդացրել են հանրության համար։ «Իհարկե ոչ։ Նախ այս սիստեմը բավականին բարդ ա ժողովրդի համար։ Կան մեծահասակներ, որոնք քարտեր կամ սմարտֆոններ չունեն, որ կարողանան մուծել։ Գուցե վաղ է այդ տուգանքին անցնելը, գուցե մի քիչ հեշտացնեին նոր»,- ասաց նա։

«Եթե տուգանեցին, չտվողը, որ 150 չի կարանալու, տուգանքը կարողանալու՞ ա տա», պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման