copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:08 01-08-2025

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։

Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ»,- ասվում է հայտարարության մեջ։