Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:24 01-08-2025

Տեսեք՝ ինչ գազ են ժողովրդի վրա ծախում․ ավտոմեխանիկն ահազանգում է

Ավտոմեքնաների վերանորոգմամբ զբաղվող քաղաքում հայտնի վարպետ Համլետը տիկտոկյան հարթակում մի խնդրի մասին է ահազանգում։

Պարզվում է՝ գազալցակայններում խաբում են վարորդներին և գազի հետ ջուր խառնում, ինչը ոչ միայն վնասում է ավտոմեքենաները, այլև՝ դժբախտ պատահարների պատճառ դառնում։

«Ընկել եք քաղաքականության մեջ, կռիվ-կռիվ եք խաղում․ տեսեք՝ ինչ գազ են ժողովրդի վրա ծախում։ Թե կարողանում եք՝ այս հարցը լուծեք»,- ասում է մասնագետը՝ ներկայացնելով խնդիրը։

Ապա բացատրում է. «Ասում են՝ որ ցիստեռը կիսատ է լցնում գազը․ նախ՝ ջուրը պետք է լցնեն, որովհետև այն ծանր է իր տեսակարար կշռով․․․ ջուրը պետք է տակը նստի, թափեն, հետո նոր գազը լցնեն»։

«Լվացքատուն են սարքել գազավիկների մոտ․ առավոտից իրիկուն մուլտիկլապան ենք լվանում, փոխում»,- բողոքում է նա։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից․ մասնավորապես՝ ի՞նչ հաճախականությամբ են ստուգումներ իրականացնում գազալցակայաններում, նման խախտումների դեպքեր արձանագրվե՞լ են, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ ուղղությամբ։

Տեսչական մարմնից հորդորեցին գրավոր ներկայացնել հարցերը։

Այսպիսով, առաջիկայում կներկայացնենք նաև դաշտը վերահսկող մարմնի պարզաբանումը՝ սույն խնդրի վերաբերյալ։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում