Ներքին 2 տարի առաջ - 11:46 11-09-2024

Գնացեք, տեսեք՝ ինչ խայտառակ վիճակում է դպրոցներում դասավանդվում ֆիզկուլտուրան. Գեղամ Նազարյան

Եթե սպորտի արգացումը կախված լիներ «հավաքական», թե՞ «հավաքական թիմ» արտահայտություններից, արժեր բառեր գտնեինք, փոխեինք։ Եթե երեկվա խայտառակությունը (նկատի ունի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կրած պարտությունը Մակեդոնիայի հավաքականից-խմբ) այդ «թիմ» բառից կախված լիներ, եկեք մտածենք, թե ինչու ավելի շուտ չենք փոխել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարիել «հավաքական» բառով:

«Բայց սպորտում շատ ավելի կարևոր հարցեր կան: Հանկարծ ոչինչ չանեք, որ Հայաստանում զարգանա նետաձգությունը, թաեքվանդոն, լողային մարզաձևերը, թեթև ատլետիկան: կենտրոնացեք միայն ծանրամարտի ու ըմբշամարտի վրա։ Ոնց որ մեր ազգի ճակատին գրված է, որ օլիմպիադա է, հույսներս միայն ծանրամարտն ու ըմբշամարտը պետք է լինեն: Ի՞նչ եք մտածում, մի օր եկեք, ասեք՝ էսպիսի ռազմավարություն ենք մշակել, որ ամեն բակում լողավազան լինի մատչելի:

Գնացեք, դպրոցներում տեսեք, թե ֆիզկուլտուրան ինչ վիճակով է դասավանդվում, խայտառակ վիճակով»,- ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում