Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:21 12-11-2025

Եկեք, դիմացս կանգնեք ու ասեք, տեսեք՝ ինչ կլինի․ Փաշինյանը՝ Քոչարյանին ու Սարգսյանին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին. «Եկեք՝ ասեք, եկեք դիմացս կանգնեք և ասեք ու տեսեք՝ ինչ կլինի։ Կոնսպիրացիայի մասին խոսել և փախնել, գնալ։ Բանավեճից հրաժարվել էին քիչ չի, հիմա էլ հերթով հրաժարվում են։ Հեսա մինչև ավագանի, տարածքային կազմակերպություն, բարեկամ, բաջանաղ, քեռի, բոլորը, ով տենա՝ ճանապարհը փոխելու է, որ հանկարծ բանավեճի մեջ չմտնի»։

Խոսելով «Թրամփի ուղու» մասին, Փաշինյանը նշեց, որ մինչև տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրեն բոլոր մանրամասները։ «2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին արդեն պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ չէր ուզում պլանների մասին խոսել այսօր, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այսպիսի պլանները միշտ ժամկետների մեջ շեղումներ են ունենում.«Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը