Արտաքին 1 տարի առաջ - 21:04 31-07-2025

Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավի վրա

Լիբանանյան աղբյուրների համաձայն՝ կես ժամվա ընթացքում իսրայելական ավիացիան 15 հարված է հասցրել երկրի հարավում և Լիբանանի արևելքում գտնվող Բեկաա հովտում գտնվող բնակավայրերի ծայրամասերին:

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հարվածները հասցվել են ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ռազմավարական սպառազինությունների արտադրության և պահպանման համար, այդ թվում ՝ ստորգետնյա օբյեկտների և պայթուցիկ նյութերի արտադրության համար:

ՑԱԽԱԼ-ում նշել են, որ օբյեկտները վերականգնվել են ի հեճուկս Իսրայելի և Լիբանանի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների։

Ամենից շատ դիտված