Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:00 31-07-2025

Պատահականությո՞ւն, թե՞ միտում. դատական առցանց համակարգը չի աշխատում, դատավորի օգնականը խաբո՞ւմ է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս Գյուլագարակի համայնքապետարանի հայցի, պատշաճ ձևով չի ուղարկել Oragir.News-ին դատական նիստի հրավիրելու ծանուցումները։

Մի քանի դատական նիստ է տեղի ունեցել, այնինչ Oragir.News-ը միայն հուլիսի 29-ին է ծանուցում ստացել։ Դատական նիստին չներկայանալու հետևանքով էլ պատասխանողի վրա ապացուցման բեռ է բաշխվել։

Դատավոր Նանե Սահակյանի օգնական Մերի Մարտիրոսյանը պնդում է, որ զանգահարել է լրատվամիջոցին, փորձել տեղյակ պահել, սակայն հեռախոսահամարը անհասանելի է եղել։ Զանգահարելու և հեռախոսահամարի «գոյություն չունենալու» վարկածը հաստատապես իրականությանը չի համապատասխանում, քանի որ դատավորի օգնականը, իր խոսքով, զանգահարել է այն համարին, որին օրական տասնյակ քաղաքացիներ են զանգահարում։

«Մենք պարտավորություն չունենք՝ զանգելու, տեղեկացնելու, բայց քանի որ ծանուցումն ուղարկում էինք, և դուք չէիք կարդում, կարծեցինք, որ չեք նկատել, դրա համար մարդասիրական քայլ կատարեցինք՝ փորձեցինք տեղեկացնել։ Հեռախոսահամարը վերցրել եմ ձեր ֆեյսբուքյան էջից, մի քանի անգամ զանգահարել եմ, օպերատորն անընդհատ կրկնում էր՝ նման համար գոյություն չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնեց Մերի Մարտիրոսյանը։- Եթե նույնիսկ մենք ծանուցում ուղարկում ենք, և դուք չեք կարդում, բայց մեզ մոտ ցույց է տալիս կարդացված, արձանագրվում է, որ անձը կարդացել է այսինչ օրը։ Օրենքը ասում է՝ եթե անձը կարդացել է ուղարկվելուց հետո, բայց չի բացել, երեք օր հետո համարվում է ծանուցված»։

Հիշեցնենք՝ 2024 թվականի փետրվարի 1-ից ՀՀ դատարաններում նոր մուտքագրվող քաղաքացիական գործերն ամբողջությամբ վարվում են էլեկտրոնային եղանակով, մասնավորապես՝ Armlex.am ինտերնետային կայքի հասցեով գործարկված էլեկտրոնային համակարգի միջոցով: Թեպետ այս փոփոխությունը միտված էր բարեփոխելու դատական համակարգը, ավելի հեշտացնելու հայցադիմումների ու փաստաթղթերի մուտքագրումը, սակայն փաստ է, որ Armlex.am-ը չի արդարացնում քաղաքացիների սպասելիքները, խնդիրներ է ստեղծում մադկանց համար։ Կա՛մ դա միտումնավոր է արվում, կա՛մ էլ դրսևորում են պարզ անփութություն՝ դրանից բխող նմանատիպ բացասական հետևանքներով։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
17:47 Կապանի օդանավակայանի մոտ վնասված եղեգնակատու են հայտնաբերել և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի