Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:47 06-10-2023

Չարենցավանի բժշկական կենտրոնի հարակից տարածքում պարբերաբար հրդեհներ են բռնկվում․ պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն

Չարենցավան քաղաքում ստեղծված քաղաքաշինական քաոսը հաղթահարելու և բնապահպանական աղետը կանխելու նպատակով «Ապրելու երկիր»-ի ավագանու անդամ Անահիտ Խեչոյանը մշակել է «Հանրային տարածքների ֆունկցիոնալ նշանակության վերականգնմանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Նա առաջարկում է 2024 թվականի բյուջեում շեշտակիորեն ավելացնել Չարենցավանի այգիների պահպանման և խնամքի, նոր այգիների ստեղծման համար հատկացվելիք գումարը և այն ծախսել ոչ թե կարճաժամկետ գեղեցկացման, այլ էկոլոգիական վերականգնման և ծառաշատ անտառատիպ գոտիների տևական խնամքի վրա, նախատեսել կանաչ տարածքներ մարդկանց հանգստի համար և որևէ շեղում այդ ֆունկցիայից չթույլատրել, Չարենցավանի բոլոր կանաչ տարածքները կապել միմյանց և ստեղծել բոլոր թաղամասերի կանաչ գոտիները և այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ՝ հետիոտն և հեծանվային ընթացքի անխափան շարժման համար, ինչպես նաև անհապաղ կրկին ծառապատել քաղաքային զբոսայգին, Չարենցավանի բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող հրդեհված տարածքը, վերականգնել կորսված մյուս ծառածածկ գոտիները՝ համաձայն սանիտարապաշտպանական գոտիների ծառապատման շերտի պահանջների:

Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել հանձնաժողով՝ Չարենցավան համայնքի ավագանու բոլոր խմբակցությունների, մասնագետների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ՝ մոնիթորինգի միջոցով պարզելու այն շինությունների ցանկը, որոնք կառուցվել են Չարենցավան քաղաքի հատակագծի խախտումներով հանրային կանաչ գոտիներում և ընդհանուր օգտագործման բակային տարածքներում, ձեռնարկել օրենքով սահմանված քայլեր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով, կանխել հանրային տարածքներում, հանրային կանաչ գոտիներում և ընդհանուր օգտագործման բակային տարածքներում Չարենցավան քաղաքի հատակագծի խախտումներով շինությունների հետագա կառուցումը, խիստ հսկողություն սահմանել Չարենցավան քաղաքի գլխավոր հատակագծի խախտումներ թույլ չտալու համար:



«Մեր համաքաղաքացիների կողմից ստացել եմ բազմաթիվ ահազանգեր Չարենցավանի բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող հողատարածքում պարբերաբար բռնկվող հրդեհների և քաղաքի կանաչ գոտիների կրճատման վերաբերյալ: Տարածքը գրեթե ամայացել է։ Պահանջում եմ, որ նույն տեղում ծառատունկ կազմակերպեն և վերականգնեն վնասված կանաչ գոտին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Անահիտ Խեչոյանը՝ հավելելով, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող հողատարածքում վերջին ամիսներին պարբերաբար բռնկվում են հրդեհներ, ինչի համար դիմել է համայնքապետարան՝ հասկանալու, թե ի՞նչ է արվում հրդեհները կանխելու համար, տարածքի ընդհանուր մակերեսի ո՞ր տոկոսն է վնասվել, արդյո՞ք նշված տարածքում երբևէ գործել է ոռոգման համակարգ, եթե այո, ապա ի՞նչ վիճակում է այն հիմա, ինչպես նաև, արդյո՞ք նշված տարածքում վերջին շրջանում իրականացվել են որևէ չափագրման աշխատանքներ, եթե այո, ապա ում կողմից, երբ և ինչ նպատակով:

Զրուցեցինք նաև Չարենցավանի բնակիչներ հետ։

«Հաճախ են հրդեհները կրկնվում։ Ցավոք, շատերս արդեն կարծում ենք, որ այդտեղ դիտավորություն կա։ Ենթադրում ենք, որ հատուկ են հրդեհում, որպեսզի կառուցապատում անեն։ Ամեն ինչ հնարավոր է»,- նշեցին բնակիչները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին