Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:00 31-07-2025

Փաշինյանը պարզապես կարող է դառնալ հայ

Հասարակական խնդրահարույց ընկալումների մասին հաճախ են խոսում հանրային գործիչներն՝ առանց ելք, նորմալացման ուղի առաջարկելու։

«Կրթվելը նորաձև է» քարոզարշավի հերթական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, իշխանություններին չեն սիրում՝ ասում են «թուրք» կամ «ռուս»։ «Իշխանությունը պետության հատկանիշ է, և եթե իշխանություն ես, չես կարող հայ լինել՝ կամ թուրք ես, կամ ռուս, էս է մեր պրոբլեմը։ Ես ասում եմ՝ ոչ, հայն է այլևս իշխանություն, ՀՀ քաղաքացին, որովհետև սա երկիր է, սա պետություն է»,- ասաց Փաշինյանը։

Որտե՞ղ է սխալվում Նիկոլ Փաշինյանը։ Եվ ինչպե՞ս է հնարավոր շտկել իրավիճակը։

Նախ՝ իշխանություններին չսիրելու մասին։ Միակողմանի սեր, ինչպես հայտնի է, գոյություն չունի։ Ժողովուրդն իշխանությանը չի սիրում, որովհետև իշխանությունը ժողովրդին չի սիրում։ Տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցներն անթաքույց ատելություն են տարածում, հայհոյախոսում, հակաժողովրդական բաներ անում, հետապնդումներ, թանկացումներ և այլն։ Ժողովուրդն այս ամենը տեսնելով, լսելով, հավանաբար, կարծիք է կազմում, թե իշխանությունն իրեն չի սիրում։ Ինքն էլ, փոխադարձաբար՝ իշխանությանը չի սիրում։

Հիմա այն մասին, թե ինչու են ասում՝ «եթե իշխանություն ես, չես կարող հայ լինել՝ կամ թուրք ես, կամ ռուս»։ Շաբաթներ առաջ Փաշինյանն է խոստովանել, որ 2018-ին ինքը ֆորպոստի վարչապետ էր աշխատում, իսկ 2020-ի նոյեմբերին՝ ամենաֆորպոստի վարչապետ։ Այսինքն՝ վարչապետը պարզ և աներկբա խոստովանել է, որ 2018-ից սպասարկել է օտար, ենթադրաբար՝ ռուս-թուրքական շահեր։ Ժողովուրդը, հիմք ընդունելով նրա խոստովանությունը, իրավունք ունի իշխանությանը որակել ռուս-թուրք։

Այո, պրոբլեմ է, որ ժողովուրդը կարծում է, թե իշխանությունը ռուս-թուրք է։ Սակայն Փաշինյանը սխալվում է, կարծելով, թե ժողովրդին հանդիմանելով, իրավիճակը կարող է փոխվել։ Այս աննորմալ իրավիճակը կարող է կարգավորվել, երբ ժողովուրդը տեսնի, համոզվի, որ իշխանությունն առաջնորդվում է ազգային շահերով, Փաշինյանի նման չէ, հայ իշխանություն է։

Այսինքն՝ եթե իշխանությունն անկեղծորեն ուզում է իրավիճակ փոխել հասարակական ընկալումներում, ապա կարող է սկսել իրենից՝ հրաժարվել հոյհոյախոսւթյունից, ատելությունից, ժողովրդին մասերի, տեսակների բաժանելուց, հակաժողովրդական քայլերից, ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել, որ իսկապես ժողովրդի ազատության մասին է մտածում։ Այս պահի դրությամբ՝ ՔՊ-ականները հույս չեն ներշնչում, թե առաջիկայում ազգանպաստ քաղաքականություն են վարելու, առաջնորդվելու են ազգային շահերով։ Այսինքն՝ հույս չկա, որ ՔՊ-ական իշխանությունը կդառնա հայ։ Ու եթե 2026-ի ընտրություններում Փաշինյանը հաղթի, նշանակում է, ժողովրդի մեծ մասը չի ուզում, որ իշխանությունը լինի հայ։

Ի վերջո՝ հնարավոր չէ իրականությունը փոխել այն արհամարհելով։ Եթե ՀՀ իշխանությունը հայանպաստ քաղաքականություն վարի, հարգի ազգային, ժողովրդավարական արժեքները, ապա ողջամիտ մարդիկ հիմք չեն ունենա կասկածելու, որ Փաշինյանը ռուս-թուրք է։ Իսկ քանի դեռ նա մայիսի 9-ին Մոսկվա է գնում պառադի, Հունիսի 14-ին չի հարգում խորհրդային բռնազաթման զոհերի հիշատակը, մերժում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, համագործակցության, աջակցության առաջարկները, ապա կողմնակալ դիտորդը կարող է պնդել, որ Փաշինյանը ռուս է։

Պարզ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ ժողովուրդը իշխանությանը վերաբերվի որպես հայ, ապա պարզապես կարող է դառնալ հայ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին