Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:35 31-07-2025

Վահագն Խաչատուրյանը զբաղված է Ադրբեջանի օրակարգի ներքին լեգիտիմացմամբ. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Սյունիքի «դարպասների» մասին կամ Վահագն Խաչատուրյանը զբաղված է Ադրբեջանի օրակարգի ներքին լեգիտիմացմամբ

Նիկոլ Փաշինյանիք խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

Սա, մեղմ ասած, պրոպագանդիստական պնդում է, որն այնքան էլ կապ չունի իրականության հետ:

Ընդամենը պետք է վերլուծել այն, ինչ նախօրեին Սյունիքում ասել է նախագահը Վահագն Խաչատուրյանը:

Վերջինս հայտարարել է, որ եթե բացվի 43 կմ ճանապարհը, «Հայաստանը զարգացման մեծ հնարավորություններ կունենա», իսկ Սյունիքը կդառնա «զարգացման դարպաս»։

Արդյո՞ք Հայաստանի տնտեսական ապագան պետք է պայմանավորենք հենց այդ 43 կիլոմետրի բացմամբ, այն էլ՝ երբ դա Ադրբեջանի հիմնական պահանջն է։

Տրանսպորտային ուղիների բացումը կարող է որոշակի տարանցիկ հնարավորություն տալ, սակայն որևէ լուրջ հաշվարկ ցույց չի տալիս, որ միայն այդ ճանապարհով Հայաստանը կդառնա տարածաշրջանային տնտեսական կենտրոն։

Տնտեսության կառուցվածքը, ներդրումային միջավայրը, ենթակառուցվածքների զարգացումը պահանջում են համալիր քաղաքականություն, ոչ թե մեկ ճանապարհի կախվածություն։

Այդ ճանապարհի շուրջ Բաքվի օրակարգը հայտնի է․ «Զանգեզուրի միջանցք»։

Սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պահանջ է, որը նախատեսում է Հայաստանի ինքնիշխանության նվազեցում և լրացուցիչ ռիսկեր։

Ճանապարհի բացումը կարող է քննարկվել միայն Հայաստանի օրենսդրության և վերահսկողության ներքո, ոչ թե էքստերիտորիալ կարգավիճակով։

Բայց այդ դեպքում, տարակուսելի է՝ ինչո՞ւ է Խաչատուրյանը խոսում հատկապես «43 կմ ճանապարհի» մասին:

Երբ երկրի նախագահը հայտարարում է, որ ապագա զարգացումը կախված է 43 կմ ճանապարհից, սա ոչ միայն չափազանցված է, այլև վտանգավոր՝ այն կարող է ընկալվել որպես Ադրբեջանի օրակարգի ներքին լեգիտիմացում։

Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը:

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին

Ձեզ գուցե հետաքրքրի