Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:57 30-07-2025

Ինձնից ներողություն են խնդրում և գանձում նաև նախկին գործարքների պակաս մասերը․ ինչ է սա, եթե ոչ խայտառակություն

Սեդա Աղբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ArmSwissBank CJSC-ի մի միջադեպի մասին չեմ կարող չպատմել՝ զուտ նպատակ ունենալով ցույց տալ ՀՀ բանկերի գործոլաոճն ու Central Bank of RA ՀՀ կենտրոնական բանկ-ի կողմից նրանց նկատմամբ վերահսկողությունը...

Ուրեմն բանկը միջազգային փոխանցման ժամանակ ինձանից միջնորդավճար գանձում է 7500 դրամ՝ տարբերակ, որի դեպքում փոխանցման բոլոր ծախսերը հոգում եմ ես: Հետո օֆերտային տալիս եմ իմ համաձայնությունը, այսինքն նշում եմ «պտիչկան»: Օֆերտան պայմանագիր է իմ և բանկի միջև: Ես դա գիտեմ, իսկ այ բանկը չգիտի... Գործարքից հետո ինձանից գանձում են հավելյալ գումար: Զանգահարում եմ, հարցնում եմ, թե նույն գործարքի համարով ինչու են տարբեր չափի գումարներ գանձել:

Հիմա լսեք բացատրությունը. ասում է՝ -մեր այդ ծառայությունը ավելի թանկ է, մենք ձեզանից քիչ ենք գանձել, դրա համար հետո պակաս մասն էլ ենք ձեր հաշվից քաշել: Ասում եմ նախ ես իմ համաձայնությունը փոխանցելուց տվել եմ օֆերտայի միջոցով, որտեղ նշված է եղել փոխանցման գումարի չափը, երկրորդ նախկինում բազմաթիվ փոխանցումներ եմ արել և միշտ 7500 եմ վճարել: Ինձանից ներողություն են խնդրում տեխնիկական խոտանի համար: Եվ ինչ, գանձում են նաև նախկինում կատարված գործարքների պակաս մասերը, առանց իմ համաձայնության, առանց օֆերտայի:)))

հ.գ. Ու սա այն ոլորտն է, որի մասին մենք ասում ենք «ՀՀ կայացած ոլորտներից» է:))) Ինչ է սա, եթե ոչ խայտառակություն:))) #դուքյան

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
07:16 Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի