Դենվերի միջազգային օդանավակայանում հրդեհ է
բռնկվել American Airlines ավիաընկերության Boeing 737 Max ուղևորատար ինքնաթիռում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 6 անդամ և 173 ուղևոր։ Բոլորը տարհանվել են։ 6 մարդ ստացել է վնասվածքներ։
Արտակարգ իրավիճակի պատճառով օդանավակայանում 87 չվերթ է հետաձգվել: