Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:38 16-07-2025

Այս պահին որևէ պայմանավորվածություն չկա․ Փաշինյանը՝ հաղորդակցությունների արտապատվիրակման մասին

«Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու մեր դիրքորոշումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների արտապատվիրակման մասին հարցին՝ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Մեր բոլոր քննարկումներում հստակ է, որ այդ գործընթացը պատկերացնում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Երբեք չենք ունեցել քննարկում, որ կտրված լինի այս օրակարգից։ Ինչ վերաբերվում է արտապատվիրակմանը, ապա հենց էսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է և չեմ կարծում, որ ՀՀ ինքնիշխանությունն այդտեղ խախտված է, ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է և այլն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հաղորդակցությունների արտապատվիրակման վերաբերյալ շատ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք քննարկումների փուլում են, այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը