Մամուլ 1 տարի առաջ - 09:00 16-07-2025

ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն բանակցությունների մե՞ջ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տեւական ժամանակ է` լուրեր կան ՀԱԿ-ՀՀԿ բանակցությունների մասին, որ հաջորդ ընտրություններին նոր ճակատով, նոր դեմքով մասնակցեն։

Կողմերը, իհարկե, հերքում են եւ հերքելու են, քանի դեռ այն միս ու արյուն չի ստացել:

Սակայն պարբերաբար լրատվամիջոցներում լուրեր են սպրդում այդ մասին: Մոտ մեկ տարի առաջ լուրեր տարածվեցին, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը եւ ուրիշներ բանակցում են հնարավոր միավորման շուրջ։

Հիմա լուրեր կան, որ տարբեր կոնֆիգուրացիաներ են քննարկվում:

Օրինակ, այս անձանց մի մասը կարող է լինել, կարող է եւ չլինել: Կարող են միանալ նաեւ «Ապրելու երկիրը», Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» կուսակցությունը, անգամ Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի անունն է հնչում: Այսինքն, այն բոլոր անձանց եւ ուժերի, որոնք ո՛չ նախկինների հետ են ասոցացվում, ո՛չ ներկաների եւ կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել