Ներքին 10 ամիս առաջ - 20:27 14-07-2025

Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ ՄԻՊ աշխատակազմ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։

Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։

Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝ մասնավորապես անդրադառնալով մեխանիզմի գործառույթներին, գործնական գործիքակազմին և համագործակցային ձևաչափերին։