Եթե երկրորդ երեխան ծնվի առաջինից հետո երեք տարվա ընթացքում, առաջարկվում է մայրական կապիտալի չափը կրկնապատկել։ Նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ ժողովրդագրական հարցերով հանձնաժողովի ղեկավարը՝ շեշտելով, որ երիտասարդ ընտանիքներն այսօր քիչ մոտիվացիա ունեն երկրորդ երեխա ունենալու համար։
Առաջարկը հնչում է ռուսական իշխանությունների՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու շարունակական կոչերի ֆոնին։ Վերլուծաբանները, սակայն, նկատում են, որ 2022 թվականից ի վեր բնակարանների գներն աճել են մոտ 40%-ով, այդ թվում՝ երկրորդային շուկայում, ինչը լուրջ խոչընդոտ է նոր ընտանիքների համար։