Մամուլ 10 ամիս առաջ - 08:32 11-07-2025

Իրավական աբսուրդ՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սրբազանի «հեղաշրջման» գործով պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի տանելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ մի ուշագրավ դրվագ եղավ, որը վկայեց, որ գլխավոր դատախազն ընդամենը Փաշինյանի հանձնարարականն է կատարել` թքած ունենալով օրինականության անգամ ձեւական ընթացակարգերի վրա։

Երբ խորհրդարանում 2 օր անընդմեջ քննարկվում էր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, դրան պետք է հաջորդեր կալանքի տանելու միջնորդությունը: Բայց ՔՊ-ականները նիստերի դահլիճում` գլխավոր դատախազի ներկայությամբ որոշեցին, որ պետք է քվեարկություն անցկացնեն ոչ միայն քննարկված, այսինքն՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այլեւ՝ դեռ չքննարկված՝ կալանքի հարցով։

Այդ մասին հայտարարվեց ամբիոնից, գլխավոր դատախազն էլ, առանց դեմքի միմիկան փոխելու, հետեւում էր իրավական աբսուրդին, երեւի մտածում էր` թող ափալ-թափալ քվեարկեն, րոպե առաջ ազատվի այդ խայտառակությանը մասնակցելուց:

Միայն ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանը նկատեց՝ ինչպե՞ս են 2 քվեարկությունները միաժամանակ անելու, գուցե խորհրդարանը չի՞ տալիս համաձայնություն՝ անձեռնմխելիությունից զրկելու, այդ դեպքում անիմաստ է դառնում կալանքի միջնորդությունը քննելը, առավել եւս՝ քվեարկելը:

Աղազարյանն ակնարկեց՝ ամեն ինչ նախօրոք որոշվա՞ծ է, որ մեկ քննարկումով ու մեկ քվեարկությամբ եք անում։ Ռուբեն Ռուբինյանը, ապա եւ դատախազը, ստիպված էին համաձայնել Աղազարյանի դիտողության եւ առաջարկի հետ։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան