Մամուլ 1 տարի առաջ - 08:35 10-07-2025

15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած ուրբաթ Սամվել Կարապետյանին աջակցող հավաք-երթի ժամանակ գլխարկներ եւ սպիտակ շապիկներ են բաժանել մարդկանց, որոնց վրա Կարապետյանի համար ճակատագրական դարձած արտահայտությունն է գրված՝ «Մեր ձեւով»: 15 հազար գլխարկ ու շապիկ են բաժանել, բայց ոմանց չի հասել։

Տպավորություն էր, թե միանման շապիկներով եւ գլխարկներով մարդիկ Կարապետյանների ընկերությունների աշխատակիցներն են, որոնց նախապես հագցրել-բերել են միտինգի, սակայն ականատեսներից մեկը պատմեց, որ հավաքը սկսելուց առաջ դրանք բերել են այգի եւ բաժանել: 15 րոպեում սպառվել են` գաղափարի հեղինակները չեն պատկերացրել, որ այդքան մարդ կմասնակցի ակցիային։

Հիմա այդ գլխարկներն ու շապիկները դարձել են «նյութապես շահագրգռելով, հավաքին մասնակցելուն հարկադրելու» մեղադրանքի հիմնական ապացույցը, պատահական չէ, որ նախօրեին Նարեկ Կարապետյանի տան խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են «2 գլխարկ, 1 կրիչ լուսանկարներով եւ 4 հատ iPhone-ի գումար»:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել