Ներքին 1 տարի առաջ - 13:39 09-07-2025

«Աննախադեպ իրադարձություններ». Խաչիկ Աբաջյանն ազատվել է ԵՊՀ-ից

Բառացիորեն րոպեներ առաջ տեղեկացա, որ հուլիսի 11-ից (2 օրից) ազատվում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ գրված է այս խայտառակ, անգրագետ ծանուցման մեջ, որևէ կապ չունի իրավականության և աշխատանքային իրավունքի հետ։ 2 օր առաջ մարդուն տեղեկացնել, որ նա աշխատանքից ազատված է, կարող էր անել միայն ԵՊՀ այսօրվա ադմինիստրացիան։
Ընդ որում՝ նշված որևէ հոդված կամ դատարանի որոշում չի ենթադրում այն, ինչ անհաջող կերպով փորձել են «հիմնավորել» այս ծանուցման մեջ։

Առաջիկայում հանգամանորեն անդրադառնալու եմ այս գործընթացին՝ բացելով բոլոր փակագծերը։
Պարո՛ն Հովհաննիսյան, ամաչում եմ, որ Դուք ԵՊՀ ռեկտորն եք (դեռ)։ «Ես կապ չունեմ, ինձ ստիպում են» խոսքերը ոչ միայն չեն թոթափում Ձեր պատասխանատվությունը, այլև խորացնում են իմ ամոթի զգացումը։
Հ.գ. Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ սա սկիզբն է, առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ»։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել