Ներքին 1 տարի առաջ - 15:15 08-07-2025

Ապատեղեկատվություն է. Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ոչ մի շարժ չկա

Օրերս մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Գյումրիի 102-րդ ռազմամբազայում զորքերի կուտակում կա, զինտեխնիկան են համալրել։ Այս տեղեկություններին զուգահեռ քննարկվում է նաև ռազմաբազայի դուրսբերման հարցը։

Վերջերս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս անդրադարձել էր ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցին և ընդգծել.

«Մենք Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չենք ստացել Երևանից։ ՀՀ պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան»։

Հիշեցնենք, որ 1994-ին բացված Գյումրիի ռազմաբազան, ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի, մինչև 2044 թվականը շարունակելու է գործել Գյումրիում:

Oragir.News-ի լրագրողն է եղել ռազմաբազայի տարածքում, զրուցել հարևանությամբ ապրող մարդկանց հետ։
102-րդ ռազմաբազայի հարևանությամբ ապրողներն ասում են, որ որևէ արտառոց բան չեն նկատել, նույն դեմքերն են, զորքի կուտակում, կամ տեխնիկայի համալրում, որ լիներ իրենք հաստատ տեսած կլինեին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն