Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:15 30-08-2024

ՌԴ-ից ակնարկում են, որ բանակցային գործընթացում Արցախ վերադարձի հարցին դեմ չեն, իսկ ՀՀ-ից շարժ չկա

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան անընդհատ հղում է կատարում 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Եվ որքան էլ ՀՀ իշխանությունը շրջանցում է թեման, ՌԴ-ից ԱԳՆ խոսնակի միջոցով պնդում են, որ եթե ՀՀ-ն հրաժարվեր այդ փաստաթղթից, ապա կա´մ հետ կկանչեր իր դրած ստորագրությունը, կա´մ գոնե դրա մասին հրապարակային հայտարարություն կաներ:

Հայաստանի կառավարչի մասով, մեծ առումով, ամեն ինչ պարզ է, բայց այստեղ կա նաև այլ հանգամանք, որը, թերևս քիչ է քննարկվում:

ՌԴ-ն գործող կամ ակտուալ համարելով եռակողմ հայտարարությունը, ըստ էության, օրակարգային է համարում նաև այդ փաստաթղթում տեղ գտած այնպիսի դրույթները, որոնք վերաբերվում են արցախցիների հետ վերադարձի իրավունքին, նրանց անվտանգության երաշխիքներին, ՀՀ-ի ու Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովմանը և այլն:

Ավելին, ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա:

Կան իրավիճակներ, երբ փախուստ իրականությունից և պարզ ճշմարտությունից, պարզապես հնարավոր չէ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ