Մամուլ 1 տարի առաջ - 08:37 08-07-2025

Երկու ամսում 3 տնօրեն է փոխվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանին մայիսին աշխատանքից ազատեցին։ Նա նշանակվեց Մարգարյան ծննդատան գլխավոր տնօրեն։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ԺՊ էր նշանակել փոխտնօրեն Արմեն Հակոբյանին: Նա շուրջ 2 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարվել է պաշտոնավարել որպես տնօրենի ԺՊ՝ նախընտրելով փոխտնօրենի պաշտոնը: Հետո նախարարը ԺՊ էր նշանակել կենտրոնի բաժնի վարիչներից մեկին՝ Մհեր Ուստյանին: Սակայն այդ նշանակումից օրեր անց՝ հուլիսի 3-ին, Մհեր Ուստյանին եւ Արմեն Հակոբյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց՝ կոռուպցիոն բնույթի քրգործի շրջանակներում:

Դատարանի որոշմամբ Մհեր Ուստյանի եւ Արմեն Հակոբյանի համար խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը: Զարմանալի է, որ քրեական գործը հարուցվել էր շուրջ մեկ տարի առաջ, սակայն նախարարը տնօրենի ԺՊ էր նշանակել մեղադրյալից 5 պակաս անձի՝ առանց համապատասխան մարմիններից ճշտելու նրա կարգավիճակը, անտեղյակ, որ քրեական վարույթ կա այդ անձի նկատմամբ: Հիմա էլ, մեր տեղեկություններով, Անահիտ Ավանեսյանն ուզում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ԺՊ նշանակել նույն կենտրոնի մեկ այլ բաժնի վարիչի՝ Աննա Չիլինգարյանին: Վերջին երկու ամսում երրորդ անգամ է այս կենտրոնում տնօրեն փոխվում, հուսանք, որ հաջորդ ԺՊ-ն կպաշտոնավարի գոնե մինչեւ տնօրենի տեղի համար հայտարարված մրցույթը:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել