Ուղիղ եթեր
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 18:17 07-07-2025

Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին. նրանց «դուխը» պայմանավորված է Նիկոլով

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով»

Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին։ Հատկապես լկտիացել է Ալիևը։
Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների «դուխը» պայմանավորված է ․․․ Նիկոլով։ Այո՛, այո՛, Նիկոլով։

Բանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Նիկոլի միջոցով Հայաստանը դարձնում են թուրանական միջանցքի «պռախադնոյ դվոռ»։ Էրդողանը հայտարարում է, որ չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», բայց այժմ այն ավելի ճկուն է այս հարցում։ Թե ինչքան է ճկվել Նիկոլ Փաշինյանը, դժվար չէ կռահել։

Էրդողանը խոսում է «Զանգեզուրի միջանցքից» ու ոչ մի ծպտուն ինքնիշխանիստ Նիկոլից։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ վայնասուն կբարձրանար, եթե հանկարծ Ռուսաստանը խոսեր ոչ թե միջանցքից, այլ ճանապարհից։ Միանգամից կոռնային ինքնիշխանիստները։ Իսկ ահա Էրդողանի ասածները լավ են ընդունվում, քանզի ոռնալու հրահանգ ու պատվեր չկա։

Էրդողանին արձագանք չկա։ Փոխարենը բարձր խոսվում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է թուրանական միջանցքի մաս կազմել։ Նիկոլն է ասում։ Դա նշանակում է, որ ամբողջ Հայաստանն է կլանվելու Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Ու քանի որ Նիկոլը սեփական կաշվի փրկության դիմաց աճուրդի է հանել Հայաստանը, Էրդողանն ու Ալիևը «դուխովացել» են այնպես, ինչպես 2022–ի հոկտեմբերի 6–ից հետո «դուխով» շրջափակեցին Արցախը՝ հղում անելով Նիկոլի համաձայնությանը։
Ալիևը հակառուսական գիծ է վերցրել բրիտանաթուրքական, ամերիկյան, իսրայելական և մակրոնական շրջանակների ուղղորդմամբ, բայց եթե չլիներ Նիկոլի դավաճանությունը, ապա շղթան ամբողջական չէր դառնա ու նա ռիսկ չէր անի «արջի» ամորձիների հետ խաղալ։ Հիմա խաղում է, քանզի Նիկոլին, պատկերավոր ասած, «ամորձիներից» կախել է՝ վերջինիս աղմկոտ համաձայնությամբ։

Ալիևին «դուխ» է տվել Արցախի կլանումը։ Մինչև այդ նա Ռուսաստանին էր քծնում։ Հիմա դրա կարիքը չունի, քանզի Արցախը գրավել է, իսկ Նիկոլին՝ գնել։ Արդյունքում ստացվում է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում մնացել է Վրաստանի իշխանությունների ողջամտության հույսին։

Ռուսաստանն առաջ է գնում ուկրաինական ճակատում, բայց նրա դեմ երկրորդ ճակատ են բացում Հարավային Կովկասում։ Հիմա այդ ճակատում արկեր չեն պայթում, փամփուշտներ չեն արձակվում, բայց պատերազմը գնում է այլ մեթոդներով։ Հիբրիդային պատերազմը հենց սա է։

Թուրք–ադրբեջանական խամաճիկ Նիկոլի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, մեր հարգարժան սրբազանների ազատազրկումը, գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքն ու ՀԷՑ–ի խլումն այդ հիբրիդային պատերազմի դրսևորումներից են, որոնք ուղղված են ոչ միայն հայկական ինքնության, Հայաստանի Հանրապետության գոյության, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Վերջինիս ուզում են ամբողջությամբ դուրս մղել տարածաշրջանից, ինչից հետո կենտրոնանալու են Չինաստանի վրա։ Հայաստանին այդ մեծ խաղում հատկացված է մանրադրամի դերը, ինչը Նիկոլն էնտուզիազմով կյանքի է կոչում։

Այս մեծ խաղի զոհ չդառնալու կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է։ Դա, իհարկե, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, բայց առանց դրա մյուս հարցերի լուծումն անհնար է։

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային