Մամուլ 1 տարի առաջ - 08:32 05-07-2025

Խայտառակեց դատախազի պաշտոնը. Հրապարակ

Գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց` խորհրդարանի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացնելիս: Նա որեւէ հիմնավոր բացատրություն չտվեց, թե ինչու է Սեյրան Օհանյանի առանձնատան մասով մեղադրանք առաջադրվում այդ շրջանում նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին, ում մեղադրում են, որ դառնալով բնապահպանության նախարար Սեւանի ափին մոտ հազար ապօրինի կառույցների հարցով դիմել է պատկան մարմիններին, որ օրինականացնեն, որպեսզի պետության բյուջե գումար մտնի գույքահարկերից: Պարզվում է՝ դրանց մեջ է եղել նաեւ Սեյրան Օհանյանի համար կառուցվող առանձնատունը։

Դատախազը պնդում էր, որ խմբային շահ է գործել, Մինասյանը նախապես իմացել է, մինչդեռ Մինասյանը հայտարարեց, որ տեղյակ չի եղել եւ որ դա բնապահպանության նախարաի գործառույթների մեջ չի մտնում՝ պարզել։
Ինչեւէ, Սեյրան Օհանյանից, Արծվիկ Մինասյանից եւ Արթուր Սարգսյանից բացի մոտ ապագայում գլխավոր դատախազությունը, ըստ որոշ տեղեկությունների, «գալու» է նաեւ Իշխան Սաղաթելյանի հետեւից՝ անձեռմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Բագրատ Սրբազանի կեցավայրում կայացած հանդիպումներին Արթուր Սարգսյանից բացի մասնակցել է նաեւ Իշխան Սաղաթելյանը։ Վաղը կարող են սրբազանի հարեւանին, ջրի տեսուչին եւ տանը մաքրություն անողին էլ մեղադրանք առաջադրել:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել